նախարարություն
Արա Ֆիդանյան
ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ. օգոստոսի 21, Երևան:
Կրթություն
1995-2000 թթ. ՆԳՆ բարձրագույն դպրոց
Աշխատանքային գործունեություն
18.01.2023թ. − ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
01.09.2020-18.01.2023 թթ.` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ,
09.11.2011-01.09.2020 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ
15.01.2010-09.11.2011 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի պետ,
26.03.2007-15.01.2010 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր,
03.12.2005-26.03.2007 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի ավագ օպերլիազոր,
26.11.2003-03.12.2005 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր,
10.04.2000 թ., նշանակվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր, ապա նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր:
Պարգևատրվել է՝
ՀՀ Նախագահի 16.09.2016 թ. հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով,
ՀՀ Նախագահի 23.09.2022 թ. հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով,
ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Խաչատուր Իգիթյան
ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ
Ծննդյան ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
10.06.1993թ., մ․ Կոտայք, գ․ Ջրվեժ
Կրթություն
• 2016-2019թթ.-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, «ֆինանսներ» ամբիոնի առկա ասպիրանտ (Ատենախոսության թեման՝ «ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման ֆինանսական հիմնախնդիրները ԵԱՏՄ ինտեգրման արդի փուլում»)
• 2014-2016թթ.-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, «ֆինանսներ» մասնագիտությամբ, մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ)
• 2010-2015թթ.-Երևանի «ՄԱՆՑ» համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան
• 2010-2014թթ.-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, «ֆինանսներ» մասնագիտությամբ, բակալավրի աստիճան (գերազանցության դիպլոմ)
Աշխատանքային գործունեություն
• 21․02․2025թ․-ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ
• 28.03.24թ.- 21․02․2025թ․-ՀՀ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ
• 22․11․21թ.-19.03.2024թ.-ՀՀ ԱՆ ՀԿԱԾ քաղաքացիների սպասարկման բաժնի պետ
• 16․04․20թ․-19.11.21թ․-ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական
• 01.09.19թ.-31․08․2020թ․-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետ, «ֆինանսներ» ամբիոն, դասախոս
• 15.01.2018թ.-14.01.19թ.-ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն, ֆինանսական բաժին, գլխավոր մասնագետ
• 28.08.2017թ.-14.01.2018թ.-ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն, ֆինանսական բաժին, առաջատար մասնագետ
Պարգևներ
• ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից շնորհված «Փոխգնդապետ» արտահերթ կոչում
• ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից շնորհակալագիր
Հրատարակումներ/գիտական աշխատություններ
Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Շուրջ 10 գիտական հոդվածի և 1 մենագրության հեղինակ՝ տնտեսագիտության և իրավագիտության թեմաներով
Գիտական հետազոտությունների շրջանակ՝ ֆինանսներ, ֆինանսական մենեջմենթ, կորպորատիվ ֆինանսական մենեջմենթ
Այլ տեղեկություններ
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն (բառարանով) լեզուներին
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր