Նորություններ

Հարգելի լրագրողներ,

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով ԶԼՄ-ՆԳՆ կապի անհրաժեշտությունն ու կարևորությունը և հավատարիմ ՆԳՆ գործունեությունը ԶԼՄ-ներին օպերատիվ և հավաստի ներկայացնելու իր սկզբունքներին, պատրաստակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը լրագրողների հետ՝ համոզմունք ունենալով, որ մեր համագործակցության հիմքում լինելու է անկեղծությունն ու փոխադարձ հարգանքը: Ներքին գործերի նախարարություն-ԶԼՄ-ներ կապը առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու նպատակով այսուհետ լրագրողները կարող են տեղեկություն ստանալու հարցումները և պարզաբանման ենթակա հարցաշարերն ուղարկել առցանց (online) եղանակով: Նույնաբովանդակ հարցումներն ու պարզաբանումները կարող եք ուղարկել նաև mia@gov.am էլեկտրոնային հասցեին:

Խնդրում ենք պարտադիր նշել ԶԼՄ-ի անվանումը, դիմումատուի անուն-ազգանունը և հեռախոսահամարը:

Տեղեկատու հեռախոս՝ 011-56-02-63, ֆաքս` 011-59-67-10: