նախարարություն
ՀՀ ներքին գործերի նախարար
Վահե Ղազարյան
Ձայնային տարբերակ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1974 թ. հունիսի 15, ք. Իջևան:
Կրթություն
- 2009 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
- 1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
1995-1996 թթ. ծառայել է Զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
- ՀՀ Նախագահի 2023 թ. հունվարի 9-ի հրամանագրով նշանակվել է Ներքին գործերի նախարար:
- ՀՀ Նախագահի 2021 թ. հուլիսի 5-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
- ՀՀ Նախագահի 2020 թ. հունիսի 8-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ։
- ՀՀ Նախագահի 2019 թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության Զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:
- 19.05.2018-22.05.2019 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
- 11.03.2016-19.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ:
- 12.01.2012-11.03.2016 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով:
- 22.12.2009-12.01.2012 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
- 03.02.2007-22.12.2009 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր:
- 23.12.2005-03.02.2007 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր /ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/:
- 27.12.2003-23.12.2005 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/:
Պարգևատրվել է՝
ԱՀ նախագահի 13.04.2021 թ. հրամանագրով՝ «Երախտագիտություն» մեդալով, ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի: