Նախարարություն
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ–ՆԳ նախարարի տեղակալ
Ձայնային տարբերակ
Արամ Հովհաննիսյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1966 թ. նոյեմբերի 7, Արտաշատ
Կրթություն
- 1993 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:
1985-1987 թթ. ծառայել է Զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
- ՀՀ Վարչապետի 2023 թ. հունվարի 9-ի որոշմամբ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
- 2020-2023 թթ.՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:
- 2019-2020 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
- 2018-2019 թթ.՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
- 2016-2018 թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:
- 2014-2016 թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ:
- 2012-2014 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:
- 2008-2012 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:
- 2007-2008 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
- 2002-2007 թթ.՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
- 2000-2002 թթ.՝ Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր։
- 1993-2000 թթ.՝ Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:
- 1991 թ. ազատվել է ՆԳ մարմիններում ծառայությունից:
- 1990-1991 թթ.՝ Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ:
Պարգևատրվել է՝
- ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ 2002 թ. Մարտական ծառայության մեդալով:
- ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ 2010 թ. Մարտական ծառայության մեդալով, 2016 թ.՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
- Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երեք որդի: