Նախարարություն
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ
Ձայնային տարբերակ
Դավիթ Համբարյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980թ. հունվարի 29, Երևան
Կրթություն
- 2012 թ․ անցել է Ֆրանստելեկոմ խմբի Հաղորդակցության դպրոցի վերապատրաստման կուրսը՝ ղեկավար անձնակազմի համար (Փարիզ, Ֆրանսիա)։
- 2006 թ․ գիտական այցի շրջանակներում մշակել է դասավանդման կուրս Քեմբրիջի համալսարանում՝ Միջազգային հարաբերությունների արդի տեսություն առարկայի համար (Պիտերհաուս քոլեջ, Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա)։
- 2006 թ․ մասնակցել է Հարվարդի համալսարանի բանակցությունների խտացված կուրսին (Բոստոն, ԱՄՆ)։
- 2005 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Փիլիսոփայության խորհրդում՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- 2003-2005 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում:
- 2000-2002 թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:
- 1996-2000 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
- 1986-1996 թթ. սովորել է Վանաձորի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:
Աշխատանքային գործունեություն
- 2023 թ․ հունվարին նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։
- 2022-2023 թթ․ զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը։
- 2020-2022 թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը, ապա նշանակվել է գլխավոր քարտուղար։
- 2017-2020 թթ. աշխատել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում՝ որպես հավաքագրման և ընտրության գծով տնօրեն:
- 2016-2017 թթ․ եղել է «Յուքոմ» ընկերության մարքեթինգային և հաղորդակցության գործընթացների ղեկավարը:
- 2015-2016 թթ. ղեկավարել է «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների միավորման գործընթացները:
- 2009-2016 թթ. աշխատել է Ֆրանստելեկոմ խմբի «Օրանժ Արմենիա» ընկերությունում՝ որպես խորհրդատու, ապա գովազդի և մարքեթինգային ռազմավարության և պլանավորման թիմի ղեկավար:
- 2008-2009 թթ. եղել է «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծառայության պետը:
- 2005-2011 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
- 2004-2007 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։
- 2002-2004 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։
Պարգևատրվել է՝
- 2022 թ․ ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ
- 2021 թ․ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
- 2021 թ․ Համայնքային ծառայության բարձրագույն՝ առաջին դասի խորհրդականի դասային աստիճան
Ամուսնացած է, ունի երկու դուստր: