ԱԺ ընտրություններ 2026

ՀՀ ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին վերաբերող տեղեկատվություն

  • ՀՀ ՆԳՆ ՄՔԾ պետի 16․03․2026 թվականի թիվ 1-Լ հրամանը

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի  2026 թվականի մարտի 16-ի «Այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» թիվ 1-Լ հրամանը։
Ներբեռնեք այստեղ։

  • Դիմումի օրինակելի ձև՝ պատգամավորի թեկնածուների համար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին պատգամավորի թեկնածուների համար տրամադրվում է տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ։
Ներբեռնեք այստեղ։

  • Հայտարարության հաստատված ձև՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու մասին

Միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսանալու պարագայում ներկայացվող դիմումին կից լրացվող հայտարարության ձև։
Ներբեռնեք այստեղ։

  • Հայտարարության հաստատված ձև՝ այլ պետության քաղաքացիություն ունեցած լինելու դեպքում

Միաժամանակ այլ պետության քաղաքացի եղած լինելու պարագայում ներկայացվող դիմումին կից լրացվող հայտարարության ձև։
Ներբեռնեք այստեղ։

  • Անհրաժեշտ փաստաթղթեր

Այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության հետ կցվող անհրաժեշտ փաստաթղթեր։
Ներբեռնեք այստեղ։

Դիմումները հնարավոր են ներկայացնել նաև առցանց՝ e-request.am հարթակի միջոցով, թվային էլեկտրոնային ստորագրությամբ (eID կամ mID)։