Նախարարություն

Բովանդակություն

Նախարարություն

2022 թ. դեկտեմբերի 30-ին օրենքի ուժով ստեղծվեց Ներքին գործերի նախարարությունը:
Ներքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է
  • հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանության,
  • մարդու անվտանգության, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության,
  • հանցանքների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտման,
  • հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների հայտնաբերման,
  • ճանապարհային երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների պահպանման ապահովման,
  • միգրացիոն գործընթացների կառավարման, համակարգման և իրավիճակի մոնիթորինգի,
  • օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրամադրման,
  • կացության կարգավիճակների տրամադրման, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի,
  • փախստականի կարգավիճակի ճանաչման և ապաստանի տրամադրման, քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման,
  • անձնագրային միասնական համակարգի գործունեության կազմակերպման,
  • անձանց փաստաթղթավորման և նույնականացման,
  • օտարերկրացիների կամավոր վերադարձի և արտաքսման,
  • Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու հետ կապված հարաբերություններում տեղեկատվության փոխանակման,
  • բնակչության պետական և ընտրողների ռեգիստրների վարման ու ընտրողների ցուցակների կազմման,
  • տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման,
  • հաշվառման համարանիշների և վարորդական իրավունքի տրամադրման,
  • մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզավորման,
  • զենքի առևտրի,
  • զենքի հարդարման,
  • հրաձգարանների գործարկման լիցենզավորման և շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենքի առգրավման,
  • առանց հսկողության մնացած գույքի պահպանության հետ կապված հարաբերությունների կարգավորման ոլորտներում,
  • քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության,
  • բնածին և տեխնածին աղետների ռիսկերի, հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների իրականացման,
  • արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման,
  • փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և առաջնային, անհետաձգելի, վթարավերականգնողական աշխատանքների իրականացման,
  • քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության տարահանման գործընթացների պետական կարգավորման ու դրա իրականացման աշխատանքների ապահովման,
  • նշված ոլորտների խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և կազմակերպման,
  • նշված ոլորտներում կառավարման իրականացման, հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման, նյութական պահուստի պաշարների ձևավորման, պահպանման ու սպասարկման, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման,
  • պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման,
  • պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրման,
  • արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հաշվառման, ինչպես նաև լիցենզավորման ծառայությունների մատուցման ապահովման,
  • արտակարգ իրավիճակների, աղետների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժօգնության ցուցաբերման և բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական և ռազմավարական հիմունքների մշակման,
  • Հայաստանի Հայաստանի պաշտպանության կազմակերպման մասնակցության (խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ուղղությամբ քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծումը, զարգացումը, դրանց ծավալման և կիրառման պլանավորումը
  • Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում այդ ուժերի փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի) ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։
Ներկա փուլում իրականացվում են նախարարության կազմավորման աշխատանքները: