Նախարարություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ–ՆԳ նախարարի տեղակալ 

Ձայնային տարբերակ

Արամ Ղազարյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1972 թ. մարտի 10, Շամշադինի շրջան, գյուղ Ծաղկավան

Կրթություն
1994 թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, 1998 թվականին՝ ՌԴ Իվանտեևյան համալսարանը:

Աշխատանքային գործունեություն
ՀՀ վարչապետի 03.06.2025 թ. որոշմամբ նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
2024-2025 թթ.՝ Լոռու մարզպետ,
2023-2024 թթ.՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն,
2023 թ. ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից,
2020-2023 թթ.՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ,
2020-2020 թթ.՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ,
2019-2020 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում,
2019-2019 թթ.՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ,
2016-2019 թթ.՝ Լոռու մարզային վարչության պետ,
2016-2016 թթ. Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ,
2015-2016 թթ.՝ Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ,
2014-2015 թթ.՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,
2012-2014 թթ.՝ Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ,
2008-2012 թթ.՝ Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
2003-2008 թթ.՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
2001-2003 թթ.՝ Լոռու մարզային ՆԳ վարչության Վանաձորի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ,
2000-2001 թթ.՝ Լոռու միջազգային համալսարանի գիտական քարտուղար,
1994-1999 թթ.՝ Տավուշի մարզի Վարագավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ,

Պարգևատրվել է

մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի 30.12.2020թ. հրամանով՝ «Սխրագործության համար» մեդալով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: