
Նոր մեթոդաբանությամբ կրթական գործընթացը շարունակվում է․ հայտարարվում է բաց մրցույթ ապագա պարեկների ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով սովորողների չորրորդ հոսքի ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ, որը կանցկացվի երկու փուլով՝ փաստաթղթերի ընդունում և հարցազրույցի անցկացում։
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել դասավանդվող առարկայի (մոդուլի) բնագավառին համապատասխանող մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և տվյալ ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ ունեցող անձինք։
Մրցույթին դիմելու կարգին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.edupolice.am/news/view/edu200223.html