Կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակներում ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրը կենտրոնանալու է բացառապես ոստիկանության կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի վրա՝ բացառելով այլ ուղղություններով մասնագետների կրթությունը
Կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրն այլևս չի իրականացնելու այլ ուղղություններով ընդունելություններ, կենտրոնանալով բացառապես ՆԳՆ կադրերի պատրաստման գործընթացի վրա։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը չի իրականացնելու 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Իրավագիտություն» մասնագիտությամբ (առկա և հեռակա, անվճար և վճարովի) ընդունելություն:
Ընդունելությունն իրականացնելու է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ:
Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ պայմանավորված՝ առաջիկայում նախատեսվում է Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման ակադեմիայի բազայի հիման վրա ՆԳՆ կրթահամալիրի ստեղծումը:
ՆԳՆ կրթահամալիրում ուսուցումն իրականացվելու է նոր կրթական ծրագրերով, ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների կադրային պահանջարկին համապատասխան: