Ջրային պարեկային ծառայության գործառույթները հստակեցնելու նպատակով մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել են «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ ներքին գործերի նախարարությունը առաջարկում է սույն թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 5-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-65-77 հեռախոսահամարով:

Նմանատիպ գրառումներ