Նպաստավոր պայմաններ՝ պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար․ ծառայողին հնարավորություն կտրվի իրեն ամրակցված տրանսպորտային միջոցը հետագայում ձեռք բերել պարզեցված կարգով

Պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 587-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է մարտի 22-ից ապրիլի 7-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի տվյալ տրանսպորտային միջոցով ծառայողական խնդիրներ իրականացնող ծառայողին հետագայում պարզեցված կարգով ձեռք բերելու պետական գույքը։

Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-65-46 հեռախոսահամարով:

Նմանատիպ գրառումներ