Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՀՀ ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի մայիսի 4-ից մայիսի 20-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչություն` 010-59-60-91 հեռախոսահամարով: