ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 6-ի նիստում ընդունված մի շարք որոշումներով ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն՝
«Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը
«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը
«Հատուկ կացարան» պետական հիմնարկը