Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մայիսի 19-ին երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի ներքին գործերի պետքարտուղար Պատրիսիա Գասպարի հետ։
Կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները, ինչպես նաև անտառային հրդեհների կանխարգելման, աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ կարողությունների զարգացման և այդ ոլորտում կրթական համակարգի բարելավմանն ուղղված հարցեր։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորտուգալիան դիմակայուն քաղաքների կառուցման առաջավոր փորձի երկիր է, քննարկվել են նշված ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարներ։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Պորտուգալիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգ ձևավորել և շարունակել արդյունավետ փոխգործակցությունը։

Նմանատիպ գրառումներ