Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ենթակա՝ Արարատի, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների հետ:
Հանդիպումներին ներկա էին նաև Արարատի մարզային վարչության ղեկավար կազմը։
Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացավ առկա խնդիրներին և տվեց առարկայական ցուցումներ։
ՆԳՆ ոստիկանության պետը անդրադարձավ հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին. հանձնարարեց ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։
Արամ Հովհաննիսյանը խոսեց նաև ոստիկանոթյան բարեփոխումների մասին՝ նշելով, որ դրանք նաև կբարձրացնեն ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին նաև մարզում օպերատիվ իրավիճակին և ծառայողական կարգապահությանն վերաբերող այլ հարցեր։