Ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնվել և արտաքին շրջանառության է դրվել օրենսդրական փոփոխություն՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ առողջական պահանջները սահմանող իրավական ակտում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները ստուգվում են համաձայն «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» թիվ 175 որոշման։ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված համակողմանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործող իրավակարգովորումը ոչ միայն չի համապատասախանում ներկայումս ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող համակարգային փոփոխությունների տրամաբանությանը, այլև չարդարացված խոչընդոտներ է ստեղծում այդ փոփոխությունների համար, ինչն արտահայտվում է, մասնավորապես, Ոստիկանությունում կանանց ներգրավվածության ապահովման գործընթացում։ Առաջարկվող կարգավորման նպատակը Ոստիկանությունում ծառայության ընդունվող թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող պահանջների օբյեկտիվ մեղմացումն է, նաև՝ ոստիկանության, ընդհանուր առմամբ անվտանգության ոլորտում ծառայությանը կանանց մասնակցության խթանումը, ինչպես և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչների համապատասխանելիության ապահովումը: Ուստի Ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնվել և արտաքին շրջանառության է դրվել օրենսդրական փոփոխություն՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ առողջական պահանջները սահմանող իրավական ակտում։

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հունիսի 12-ից 27-ը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-39 հեռախոսահամարով:

 

Նմանատիպ գրառումներ