Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով տարեսկզբին ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել է «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ռազմավարության» մշակման աշխատանքներ: Ելնելով այն հանգամանքից, որ թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը մշտապես գտնվում է լայն հասարակության ուշադրության կենտրոնում, ուստի ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից նախատեսվում է շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել ռազմավարության նախագծի քննարկում: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք քննարկմանը մասնակցել ցանկացող հասարակական կազմակերպություններին մինչև ս/թ. հունիսի 28-ը ուղարկել մասնակցության հայտերը tashdpv@police.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ ներկայացվող ձևաչափով. հասարակական կազմակերպության անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը, կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ.փոստ)։
Քննարկումը կկայանա հունիսի 30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչական շենքում (ք.Երևան, Նալբանդյան 130): Կոնտակտային անձ՝ Դավիթ Պետրոսյան (հեռ.՝ 098-61-60-08):

Նմանատիպ գրառումներ