ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ նոր օրենքի հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկմանը։ Հանդիպման նպատակն է անդրադառնալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող նորացված ստորաբաժանման կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանող օրենքի հիմնադրույթներին, նոր իրավակարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությանը, ինչպես նաև օրենսդրական բարեփոխման հետևանքով ակնկալվող վերջնարդյունքը ներկայացնելը։ Քննարկումը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում: Հանդիպում-քննարկումը տեղի կունենա ս․թ․ հուլիսի 26-ին՝ ժամը 10:00-ին։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հուլիսի 14-ը, հաշվի առնելով, որ տեղերը շատ սահմանափակ են յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է մասնակցել 1 թեկնածու: Մասնակցության հայտը