Հուլիսի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Ծաղկաձորում ներկա են եղել «Ոստիկանական բարեփոխումների խնդիրները, հաջողություններն ու ապագան» խորագրով սեմինար-քննարկմանը:
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանցավորության դեմ պայքարի աշխատանքները, վիճակագրական տվյալներ, ինչպես նաև քրեական ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խոսել է Պարեկային ծառայության առանձնահատկությունների, խնդիրների ու արձանագրած հաջողությունների մասին:
Բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:
Սեմինար-քննարկումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom house» կազմակերպության աջակցությամբ, որին մասնակցում են լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ: