Ներքին գործերի նախարարությունը Եվրոպական բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ու Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահության Իտալական բնակչության պաշտպանության դեպարտամենտի հրավերով մասնակցում է Աղետների ռիսկի լանդշաֆտի համակողմանի վերլուծությանը և արձագանքման կարողությունների ուսումնասիրությանը՝ Եվրոպայի Արևելյան և Հարավային հարևանության, Ասոցացման աջակցման շահառու երկրների հետ միասին։
Բազմակողմանի ուսումնասիրությունը միտված է աղետների ռիսկի լանդշաֆտի և աղետների արձագանքման թիրախային տարածաշրջաններում գտնվող երկրների հնարավորությունների համապարփակ վերլուծության իրականցմանը: Դրանում կներկայացվեն տվյալներ այն մասին, թե որտեղ են ազգային, անդրսահմանային, տարածաշրջանային հիմնական ռիսկերը, ինչպես նաև այդ ռիսկերի վերացման բացերը: Ուսումնասիրությունը կօգնի որոշել թիրախային տարածաշրջաններում ապագա ծրագրերի և Գործընկերության առաջնահերթությունները և կաջակցի միության բնակչության պաշտպանության մեխանիզմի ընդհանուր արտաքին ռազմավարությանը:
Ծրագրի միջոցառումները կազմակերպվելու են երկու փուլով ՝ նախնական փուլ, որը կտևի շուրջ 9 ամիս, և ներդրման փուլ:
Նախնական փուլը կարևոր նշանակություն կունենա առկա գործընկերության ամրապնդման համար, որի ընթացքում կիրականացվի յուրաքանչյուր գործընկեր երկրի աղետների ռիսկի կառավարման կարողությունների նախնական գնահատում՝ յուրաքանչյուր երկրի համար գործողությունների ծրագրի և տարածաշրջանային ճանապարհային քարտեզի մշակման նպատակով:
Նախնական փուլի ավարտին մշակված գործողությունների ծրագիրը, որը հիմնված կլինի երկրների կարիքների վրա, կներկայացվի ղեկավար կոմիտեին մինչև իրականացման մեկնարկը:
Կոնսորցիումը կօգտվի գործընկեր երկրներում դաշտային փորձագետների ներկայությունից փաստահավաք առաքելությունների, դասընթացների և սեմինարների ընթացքում:
Ծրագրի ամբողջական տևողությունը կազմելու է երեք տարի, որի ընթացքում հիշյալ երկրների բնակչության պաշտպանության պատասխանատուները ակտիվորեն մասնակցելու են աղետների ռիսկերի կառավարման խորացված վերլուծություններին՝ ներառելով աղետների ռիսկի կառավարման և դրանց վտանգի նվազեցման բոլոր փուլերը (հիմնական ռիսկերի բացահայտում և քարտեզագրում, արձագանքման կարողությունների քարտեզագրում և ներուժի բացերի բացահայտում) բնակչության պաշտպանության ոլորտում ՝ միջոլորտային համագործակցության բաղադրիչով և համանման նախաձեռնությունների հանգամանալից վերլուծությամբ: Այն նպաստելու է աղետների ռիսկի կառավարման ոլորտում շահառու երկրների կարողությունների զարգացմանը՝ ապահովելով գիտելիքների փոխանցման կայունությունը, ինչպես նաև նպաստելու է բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության տարածաշրջանային կառույցների զարգացմանը, որոնք կարող են լրացնել կամ համանման լինել ԵՄ Բնակչության պաշտպանության մեխանիզմի մոդելներին:
Ծրագիրը մեկնարկում է աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարությանն ընդառաջ, որը կօգնի իրականացնել կառավարության ռազմավարական առաջնահերթությունները։