Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ից հայտարարվել է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։
Ընդունելություն-մրցույթը նախատեսվում է Պարեկային ծառայության մայրաքաղաքի և բոլոր մարզերի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար։ Ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով սահմանված տեղերի գերակշիռ մասը հատկացվել է իգական սեռի դիմորդների համար։
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), օգոստոսի 28-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել edupolice.am
կամ դիմել՝
ՆԳՆ կրթահամալիր՝ հեռ. +37410778033,
ՆԳ նախարարություն՝ հեռ. +37410596884,
ՆԳՆ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ հեռ. +37411584971: