Սիրելի՛ աշխատակիցներ սիրելի՛ փրկարարներ.
ՀՀ ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան ձերն է: Բոլոր երկրներում, և հատկապես մեր` բնական ու տեխնածին աղետների ռիսկերով լի երկրում, դուք վայելում եք բոլորի սերն ու համակրանքը: Ձեր նվիրումը, անձնուրացությունը, խիզախությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը մեր քաղաքացիների ու հայրենիքի անվտանգության հիմքն են։
Ներքին գործերի նախարարությունն իր բարեփոխումների մեծ շրջանակում թիրախավորել է նաև աղետների ռիսկերի կառավարման ամբողջ ցիկլի ձևավորումը, որտեղ ընդգրկված կլինեն կառավարման սխեմայի բոլոր օղակները: ՆԳ նախարարության ստեղծման հիմքում ընկած նպատակներից մեկի` ճգնաժամային և արտակարգ այլ իրավիճակներում մեկ կետից կառավարման ապահովումը նպաստում է արագ արձագանքման կատարելագործմանը, իսկ փրկարարական և ոստիկանական ծառայությունների համատեղ արձագանքումն արդեն ապացուցել է արդյունավետությունը:
Հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ նաև համակարգի վետերաններին և մաղթում քաջառողջություն:
Անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:
Վահե ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ներքին գործերի նախարար