Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ, Հոկտեմբերի 9-ից 11-ը ՀՀ ներքին գործերի նախարարությունը Հայաստանում անց է կացնում «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» HOPE 2023 լայնամասշտաբ վարժանքը:
HOPE վարժանքի նպատակն է բարելավել Հայաստանի և գործընկեր պետությունների՝ Ֆրանսիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Վրաստանի, Կիպրոսի և Հունաստանի փրկարարական խմբերի բնակչության պաշտպանության պատրաստվածության և արձագանքման կարողությունները՝ ավերիչ աղետներին դիմակայելու հարցում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մեծ թվով միջազգային որոնողափրկարարական թիմերի ժամանումը Հայաստան՝ միաժամանակ օդային և ցամաքային ճանապարհներով: Լայնամասշտաբ վարժանքի ժամանակ ակտիվանալու է նաև Բնակչության պաշտպանության եվրոպական մեխանիզմի Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11։00-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում (հասցեն՝ Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Միկոյան 109/8, թիվ 1 վարչական շենք, 9-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս ծրագրի ղեկավար կազմի՝ Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության պատասխանատու Մարիանջելա Պելիչիայի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչներ, ծրագրի ղեկավար՝ Եվանգելոս Կատսարոսի, գնահատողների թիմի ղեկավար՝ Խրիստոս Դիմոպուլոսի և վարժանքին ներգրավված ՆԳՆ ՓԾ պատասխանատու ծառայողների մասնակցությամբ:
Հրավիրում ենք լուսաբանման: