ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ  ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի՝ 2023 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու դեպքում թեկնածուի հետ հարցազրույցի անցկացման կարգը սահմանելու մասին» N 288-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ և 8-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից տրվում է հայտարարություն Նախարարության միջազգային համագործակցության վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններում թեկնածուների հետ հարցազրույց անցկացնելու նպատակով՝ հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու մասին:

Դիմել կարող են արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կամ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ ունեցող hասարակական կազմակերպությունները /կցել կանոնադրության լուսապատճենը/:

Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին հասցեագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ։

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝

1․  Կազմակերպության անվանումը։

2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն։

3. Գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

4․ Կազմակերպության կանոնադրությունը (լուսապատճենը կցվում է

Հարցազրույցի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին ընտրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կտեղեկացվեն լրացուցիչ։

Հայտարարված է`  23.10.2023

Վերջին ժամկետը` 26.10.2023

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130, հեռ․ 011-52-83-74 կամ 010-59-64-56 հեռախոսահամարով։

Նմանատիպ գրառումներ