Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է միջազգային համագործակցության վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու համար թեկնածուի հետ հարցազրույց անցկացնելու մասին։

Հարցազրույցին կարող են մասնակցել ոստիկանության ծառայողը, ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողը, փրկարար ծառայողը, Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական այն ծառայողները, որոնք գրանցվել են քաղաքացիական ծառայության ռեզերվում Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հիմքով:

Դիմորդների անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ

 

Միաժամանակ ՆԳ նախարարությունը հայտարարում է միջազգային համագործակցության վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններում թեկնածուների հետ հարցազրույց անցկացնելու նպատակով՝ հանձնաժողովի աշխատանքներին հասարակական կազմակերպության ներկայացուցիչ ներգրավվելու մասին։

Հետաքրքրված բոլոր հասարակական կազմակերպությունները ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին հասցեագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին:

Մանրամասները

 

Նմանատիպ գրառումներ