ՀՀ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը։ Արշավի շրջանակներում ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով համապատասխան մարմինների պատասխանատուները պատասխանում են քաղաքացիների հարցերին։
Հերթական ուղիղ եթերը կկայանա նոյեմբերի 2-ին, ժամը 13.00-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկության գնդապետ Մանուկ Մուրադյանը կպատասխանի Պարեկային ծառայությունում ընդունելության վերաբերյալ քաղաքացիների հարցերին։
Հարցերը նախապես կարող եք ուղարկել mia@gov.am էլեկտրոնային հասցեին։