Նոյեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Նույն օրը Վահե Ղազարյանը ոստիկանության զորքերի զորամասերից մեկում ոստիկանության զորքերի և զորամասի հրամանատարության հետ ծաղիկներ է խոնարհել նաև զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմին մասնակցել են ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, զոհվել է 71 ծառայող, իսկ 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում զոհվեցին ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ մինչև վերջին փամփուշտը կռվելով հանուն հայրենիքի։ Ոստիկանության զորքերի ևս 4 ծառայողներ զոհվել էին Քարինտակի մատույցներում՝ նոյեմբերի 5-ին:

Փա՛ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։

Նմանատիպ գրառումներ