ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկմանը։

Հանդիպման նպատակն է անդրադառնալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող նորացված ստորաբաժանման կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանող նոր օրենքի և հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթին, ինչպես նաև օրենսդրական բարեփոխման հետևանքով ակնկալվող վերջնարդյունքին։ Քննարկումը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում։

Հանդիպում-քննարկումը տեղի կունենա նոյեմբերրի 23-ին՝ ժամը 10.00-ին։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև նոյեմբերի 17-ը՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են:
Մասնակցության հայտը

Նմանատիպ գրառումներ