Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից տրվում է հայտարարություն Նախարարության զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններում՝ համաձայն ցանկի, նշանակելու համար թեկնածուի հետ հարցազրույց անցկացնելու մասին։

  • Հարցազրույցին կարող են մասնակցել ոստիկանության ծառայողը, ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողը, փրկարար ծառայողը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը, ովքեր գրանցվել են քաղաքացիական ծառայության ռեզերվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հիմքով:

 

  • Դիմող թեկնածուն հայտարարության հրապարական օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
  • ինքնակենսագրականը (ձևանմուշը կցվում է),
  • դիպլոմի լուսապատճենը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
  • էլեկտրոնային փոստի հասցեն, առկայության դեպքում նաև սոցիալական ցանցերում (Facebook, Instagram և այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները (լրացվում է ինքնակենսագրականի նշված բաժնում):

Թեկնածուն հարցազրույցին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ համապատասխան էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Նալբանդյան 130 հասցեով, 313 կամ 306 սենյակ՝  յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 0930-ից մինչև 1300-ն և 1400-ից մինչև 1700-ն (անձը հաստատող փաստաթղթով):

Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են mia@gov.am էլեկտրոնային հասցեին։

Հարցազրույցը կանցկացվի 2023 թ. նոյեմբերի 28-ին, ժամը 1000-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության շենքում, ք. Երևան, Նալբանդյան 130 հասցեում։

Հայտարարված է`  21.11.2023

Վերջին ժամկետը` 23.11.2023

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ընդունարան, 011-52-83-74, 010-59-64-56 հեռախոսահամարով, կամ mia@gov.am էլեկտրոնային հասցեին:

Հայտարարության փաթեթ

Նմանատիպ գրառումներ