Նոյեմբերի 22-ին Աշտարակում տեղի է ունեցել «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի հերթական միջոցառումը:
Մասնակցում էին ՆԳ նախարարության, կրթահամալիրի, պարեկային ծառայության, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ, Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներ։
Ներկայացվել են պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով ընդունելության մրցույթում տեղերի գերակշիռ մասը կին դիմորդներին հատկացնելու, փաստաթղթերի ընդունման կարգի վերաբերյալ մանրամասներ։
Քննարկվել են նաև տարբեր իրավիճակներում պարեկների ծառայության կազմակերպման և մասնագիտական մոտեցման վերաբերյալ հարցեր, որի ընթացքում իրենց փորձով ներկաների հետ կիսվել են Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։
Արագածոտնի պարեկները ներկայացրել են պարեկային ծառայության առանձնահատկությունները՝ ցուցադրելով մեքենաների տեխնիկական հագեցվածությունը։
Անդրադարձ է կատարվել տարածված կարծրատիպային ընկալումներին, ինչպես նաև պարեկների 5-ամսյա ուսուցման ընթացքում կրթաթոշակի տրամադրման, անվճար բժշկական օգնության, սպասարկման և այլ սոցիալական երաշխիքներին։
Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումներն ընդունվում են մինչև նոյեմբերի 30-ը։
https://www.youtube.com/watch?v=sRj8mBNmtyc