ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ՝ ՆԳՆ կրթահամալիրում ներդրվել են նոր սարքավորումներ, որոնք թույլ են տալիս վիրտուալ իրականությունում պրակտիկ վերապատրաստումներ անցկացնել։
Վերապատրաստումները հիմնականում դեպքի վայրի հետ կապված գործընթացներ են, որոնց նպատակն է, որպեսզի քրեական ոստիկանները վերապատրաստման ընթացքում վիրտուալ տիրույթում ծանոթանան դեպքի վայրի ընդհանուր տրամաբանությանը, ինչը հետագայում կկիրառեն պրակտիկ գործունեության ընթացքում:
«Երեք տարուց ավելի է՝ ՆԳՆ կրթահամալիրը որդեգրել է կրթական համակարգում պրակտիկ ուսուցման գործընթացի վրա էական շեշտադրում կատարելու ուղղությունը, և այդ շրջանակում համագործակցում ենք միջազգային մեր բոլոր գործընկերների հետ»,-նշեց ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը:
Կրթական այս մոդուլներն առավելապես վերաբերում են քրեական ոստիկանությանը, սակայն ՆԳՆ կողմից իրականացվող կրթահամալիրային զարգացումները տանում են նրան, որ նման նորագույն տեխնոլոգիաները պետք է լայն տարածում ունենան նաև կրթության կազմակերպման գործընթացում:
«Ծրագրի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել: Առաջին հերթին դա կրթահամալիրի ֆունկցիոնալ վերանայումն էր, ինչից բխեց նոր տեխնոլոգիաներով հագեցված կրթական մոդուլների ներմուծումը կրթահամալիր։ Նշեմ, որ մենք համագործակցում ենք իսպանական «Գուարդիա Սիվիլի» հետ, իսկ մոդուլը մշակվել է իսպանական «Սիբերի» ընկերության կողմից»,-ներկայացրեց ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ոստիկանության բարեփոխումների ծրագրի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Մինչև տարեվերջ ակնկալվում է նմանատիպ սցենարային մոդուլ ունենալ նաև ճանապարհատրանսպորտային պատահարների մասով, որպեսզի պարեկային ծառայությունում նույնպես կարողանան կիրառել այս նորագույն տեխնոլոգիաները։
Կրթահամալիրին վիրտուալ իրականության սարքավորումները տրամադրվել է ՄԱԶԾ-ի կողմից ոստիկանության բարեփոխումների աջակցության համատեքստում ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
The New Equipment Making Every Action and Experience Realistic in Virtual Reality
With the backing of the United Nations Development Program, the educational complex of the Ministry of Internal Affairs has recently integrated new equipment to facilitate practical training in virtual reality. These training sessions primarily focus on scenario-based exercises, aiming to acquaint criminal police officers with the overall logic of crime scenes within the virtual domain. The skills acquired during these virtual exercises are intended to be applied in subsequent real-world practical activities.
“For over three years, the Ministry of Internal Affairs educational complex has been dedicated to prioritizing practical training within the educational system. In this context, we collaborate closely with all our international partners,” stated Manuk Muradyan, Head of the Ministry of Internal Affairs educational complex. While these educational modules primarily focus on criminal police training, the ongoing advancements within the Ministry of Internal Affairs educational complex underscore the necessity for the widespread integration of such cutting-edge technologies in the overall organization of education.
“We have executed numerous initiatives as part of the project. Initially, we conducted a comprehensive functional assessment of the educational complex, resulting in the integration of educational modules equipped with new technologies. It’s noteworthy that our collaboration extends to the Spanish ‘Guardia Civil,” as highlighted by Davit Harutyunyan, Head of the Police Reform Program at the UNDP Armenia office.
By the end of the year, it is planned to introduce a new scenario module for traffic accidents. This will allow the patrol service as well to use advanced technologies in their operations.