Դեկտեմբերի 9-ին, ժամը 13․00-ին, «Եղի’ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում, Գավառի կենտրոնական հրապարակում տեղի կունենա միջոցառում՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով։
Հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու միջոցառմանն ու ծանոթանալու ընդունելությանն առնչվող մանրամասներին:
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելություն-մրցույթը շարունակվում է:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29)։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել edupolice.am կամ դիմել ՆԳՆ կրթահամալիր՝ հեռ. +37410778033, ՆԳ նախարարություն՝ հեռ. +37410596884, ՆԳՆ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ հեռ. +37411584971:
Եղի՛ր ուժ մեր երկրի համար, միացի՛ր պարեկային ծառայությանը: