ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզել են, որ ոստիկանության ծառայողը դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, իր մտերիմի միջոցով, գումարի դիմաց, մեկ այլ քաղաքացուց ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին: Այնուհետև բաժին է ներկայացել մի քաղաքացի, որի անունով ձևակերպվել է տվյալ հրազենի կամավոր հանձնում:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: