Հունվարի 15-ին, ժամը 15.00-ին, Ներքին գործերի նախարարությունում տեղի կունենա ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և նախարարի տեղակալների մասնակցությամբ տարեկան ամփոփիչ ասուլիս: Կամփոփվեն ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների 2023 թվականին իրականացրած աշխատանքները։

Լրագրողներին խնդրում ենք ասուլիսին ներկայանալ ժամը 14.45-ին:
Հասցեն՝ Նալբանդյան 130։

ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությունը խնդրում ենք հաստատել մինչև հունվարի 14-ի ժամը 18.00-ն՝ լրատվամիջոցի ներկայացուցիչների տվյալներն ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին։

Հարցերի դեպքում զանգահարել 011-54-73-14:

ՆԳ նախարարության մասնաշենք մուտք գործելու համար անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է։

Նմանատիպ գրառումներ