Հունվարի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունում կայացել է տարեկան ամփոփիչ ասուլիս։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ամփոփել է նախարարության և ենթակա ծառայությունների 2023 թվականին իրականացրած աշխատանքները։
Ասուլիսին մասնակցել են նաև ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը, Դավիթ Համբարյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Տարեկան ամփոփիչ ասուլիսի մասնակիցները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։

Նմանատիպ գրառումներ