✅Նպատակը՝

🔹Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորում՝ իր կենտրոնական ապարատով և մարզային ստորաբաժանումներով։

✅Ժամկետներ՝

🔹Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2024 թ. հունվարի 3, ավարտը՝ փետրվարի 1, ընդունելության քննությունները՝ մարտ-ապրիլ, դասընթացի սկիզբը՝ մայիսի 1:
🔹Ուսուցում՝ 5 ամիս:
🔹Ուսուցման ավարտը՝
սեպտեմբերի վերջ:

✅Ով կարող է դիմել՝

🔹Մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացի, ով ունի առնվազն բակալավրի որակավորում, չի տառապում ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով:
🔹Անցել է պարտադիր զինվորական ծառայություն ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի մյուս պահանջներին:

✅Ընդունելության վերաբերյալ՝

🔹Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 700 է,
🔹Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում:
🔹Ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեստ:
🔹Հարցազրույց:
🔹Ընդունելության հավասար արդյունքների դեպքում իգական սեռի դիմորդները կունենան առավելություն:
🔹Ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում։

✅Ուսուցման ընթացքի վերաբերյալ՝

🔹Հետաքրքիր ու դինամիկ դասընթաց խմբերով, տեսական մասի մինիմումով, թիմային ու գործնական պարապմունքները գերակշռելու են:
🔹Մարտավարական գործնական պարապմունքներ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր:
🔹Արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասեր:
🔹Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հաճախակի հանդիպում-քննարկումներ, առաջնորդության դասեր:
🔹Նախատեսված են օտար լեզուների դասընթացներ:
🔹Ընթացիկ հաճախակի թեստեր, որոնք կհեշտացնեն ավարտական քննությունը։

✅Ծառայության գրավչությունը՝

🔹Ոստիկանության կրթահամալիրում հնգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո անմիջապես նշանակում պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար:
🔹Ծառայության ընթացքում համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ՝ Interpol, Europol և այլն։
🔹Ծառայության ընթացքում մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություն ՀՀ-ում և արտերկրում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության շրջանակում։

✅Վարձատրության վերաբերյալ՝

🔹 Ուսուցման ընթացքում՝ ամսական 75 000 ՀՀ դրամ վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում՝ աշխատավարձի պահպանում:
🔹Ուսման ավարտական քննությունները գերազանց հանձնելու դեպքում հնարավորություն՝ ամսական վաստակել նվազագույնը շուրջ 433.000 ՀՀ դրամ (հարկված) աշխատավարձ։

✅ Կարիերայի հեռանկարները՝

🔹Քրեական ոստիկանության աստիճանակարգով աճ, ցանկության ու մասնագիտական որակների առկայության դեպքում ոստիկանության համակարգում այլ ծառայությունների անցում՝ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստման կուրս անցնելուց հետո:
🔹Մասնագիտական առաջընթաց, ոստիկանության այլ ստորաբաժանումներում ծառայելու հնարավորություն:

✅Սոցիալական երաշխիքները
ներառում, սակայն չեն սահմանափակվում՝

🔹 Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում ծառայողի և նրա ընտանիքի անդամին տրվող մեկանգամյա դրամական օգնություն՝ սահմանված չափով:
🔹 Ամուսնության, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան կամ տարերային աղետի հետևանքով ծառայողի գույքին վնաս պատճառվելու դեպքում մեկանգամյա դրամական օգնություն:
🔹 Ծառայողին և ընտանիքի անդամներին՝ անվճար բժշկական օգնություն ռազմաբժշկական հաստատություններում:
🔹 Այլ բժշկական հաստատություններում ծառայողի և նրա ընտանիքի անդամի բժշկական սպասարկումը 50% զեղչով՝ ներառյալ ոլորտում «թանկարժեք» համարվող վիրահատությունների և բժշկական միջամտությունների համար:
🔹 Օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն։
🔹 Ծառայության ժամանակահատվածում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողների կողմից բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով:
🔹20 տարի ոստիկանության ծառայությունից հետո նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով միանվագ վճար, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործակցի հիմքով զինվորական թոշակ։

Նմանատիպ գրառումներ