ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող անձը, իր ղեկավարած ստորաբաժանման ծառայողական մեքենաներն այս տարվա հունվարին շահագործելու համար, դեկտեմբերի 28-ին ավտոտնտեսությունից ստացել է 8 հազար լիտր բենզինի կտրոններ, որոնք, սակայն, հունվարի 9-ի դրությամբ նրա մոտ արդեն առկա չէին:
Նա պարզաբանել է, իբր կտրոնները պարտքի դիմաց վերադարձրել է Երևանի տարբեր բենզակայաններին, ինչը, սակայն, հերքվել է ծառայողական քննությամբ:
Այսպիսով, պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, հափշտակել է իր տնօրինմանը հանձնած բենզինը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար:
ՆԳՆ ստրաբաժանումների ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: