Մարտի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
ՆԳ նախարարը բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծել է այն նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին։
Վահե Ղազարյանը նշելով, որ ՆԳ նախարարությունը ստեղծումից ի վեր գտնվում է բարեփոխումների լայնամասշտաբ փուլում, շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանն ու Ֆրանսիային՝ գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի դյուրացման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտում ընթացող բարեփոխումների, փրկարար ծառայության և ոստիկանությանը տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ։