Հարգելի՛ գործընկերներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հանրային կապերի պատասխանատուներ,
Հայաստանի Հանրապետությունում ճգնաժամային հաղորդակցությունը բարելավելու, արտակարգ իրավիճակներում տեղեկատվության հաղորդակարգերն արդյունավետ կառավարելու, ապատեղակատվության տարածումը կանխելու, ինչպես նաև աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը կազմակերպել և անցկացնելու են «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման երկօրյա դասընթաց՝ ԶԼՄ-ների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային կապերի ներկայացուցիչների համար։
Դասընթացի նպատակն է՝
արտակարգ իրավիճակներում ժամանակին և ճշգրիտ լրատվության ապահովումը,
ճգնաժամային արդյունավետ հաղորդակարգերի մշակումը և զարգացումը,
տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարումն ու արժանահավատ տեղեկատվության տրամադրումը,
խուճապի առաջացման կանխումը,
ճգնաժամային կառավարման անխափանության ապահովումը:
Դասընթացի մասնակցությունը հնարավորություն կտա՝
սովորել նոր գիտելիքներ ոլորտի փորձառուներից,
ձևավորել նոր գաղափարներ, հիմնարար ըմբռնում՝ ճգնաժամային կառավարման և հաղորդակցման վերաբերյալ,
զարգացնել արտակարգ իրավիճակներում աշխատելու հմտություններ։
Դասընթացները կվարեն ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության, Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Երևանի պետական համալասրանի դասախոսներ, տեղեկատվության անվտանգության փորձագետներ ու փորձառու լրագրողներ։
Դասընթացները տեղի կունենան մայիսի 14-ից 15-ը՝ ՆԳՆ Փրկարար ծառայության խորհրդակցությունների դահլիճում (Դավիթաշենի 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)։
Գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների ծանոթանալու համար մինչև մայիսի 10-ը դիմել ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն (էլ.փոստ՝ mia@gov.am, հեռ.՝ 011-56-02-63)։