Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունն ու ենթակա ծառայությունները մանուկների օրը անմոռանալի դարձրին։
Սիրելի՛ փոքրիկներ, շնորհավորում ենք պայծառ ու լուսավոր տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղ երկինք, անհոգ ու երջանիկ մանկություն:
Ձեր անվտանգությունն ու ապահովությունը մեր պարտականությունն է, որը սիրով ու մեծ հոգատարությամբ ենք անում: