Առաջին ալիքի Լուրերն անդրադարձել է ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում տեղի ունեցող թվայնացման գործընթացին։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջանառում է օրենսդրական նախագիծ, որով կթվայնացվի ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշում է՝ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը ամբողջ վարչարարական գործընթացի պարզեցումն է։
Նախագծով առաջակվում են հետևյալ փոփոխությունները՝
• քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացը կիրականացվի միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով,
• վարչական մարմինը անձի հետ շփում կունենա էլեկտրոնային տարածքում,
• շտկումներն անձը կիրականացնի օնլայն տարածքում և անհրաժեշտություն չի առաջանա մի քանի անգամ այցելել ծառայության ստորաբաժանումներ,
• անձը մեկ անգամ կներկայանա, որպեսզի իրականացվի օնլայն ներկայացված փաստաթղթերի և ֆիզիկական փաստաթղթերի համադրելիություն,
• գործընթացների թվայնացմամբ կավելանա թողունակությունը, կստեղծվի ավելի շատ մարդկանց սպասարկելու հնարավորություն։