Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։
2000 թ. դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց, որ 2001 թվականից հունիսի 20-ը նշվելու է որպես Փախստականների համաշխարհային օր։
Ո՞վ է փախստականը
1. Այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս՝ չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ:
2. Այն օտարերկրյա քաղաքացին, որը ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը իր նախկին մշտական բնակության երկիրը համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:
3. Փախստական է համարվում այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որին պաշտոնապես փախստական են ճանաչել ՄԱԿ-ի 1951 թ. Կոնվենցիան ստորագրած այլ պետություններ: