1993 թ. հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ ՄԱԿ-ի Փախստականների մասին 1951 թ. կոնվենցիային, որով սկսվեց ՀՀ-ում փախստականների իրավունքների իրավական պաշտպանության գործընթացը։
Համաձայն ՄԱԿ-ի Փախստականների գործակալության՝ 2019 թ. հունիսի 19-ի տվյալներով ամբողջ աշխարհում իրենց ծագման կամ մշտական բնակության երկիրը լքած և փախստականի կարգավիճակով այլ երկրներում հանգրվանել են 25.9 միլիոն փախստական, որոնց կեսը անչափահաս է։
Փախստականները ամենախոցելի մարդկանց խմբերից են, և նրանց պաշտպանության նպատակով ստորագրվել են 1951 թ. Փախստականների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և 1967 թ. կոնվենցիայի մասին արձանագրությունը, ըստ որի՝ փախստականն այն անձն է, որը գտնվում է իր քաղաքացիական կամ մշտական բնակության վայր հանդիսացող երկրից դուրս, հետապնդումից վախենալու հիմնարար պատճառ ունի, ռասայական պատկանելիության, դավանանքի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելու, քաղաքացիական հայացքների պատճառով, և ով ի վիճակի չէ կամ չի ցանկանում օգտվել այդ երկրի պաշտպանությունից կամ վերադառնալ այնտեղ՝ ունենալով հետապնդման հիմնավոր երկյուղ։
2008 թ. ընդունվեց «Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ օրենքը։
Համաձայն «Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 15 –րդ հոդվածի՝ ապաստան հայցողները և փախստականներն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ հավասար իրավունքներ և պարտականություններ։

Նմանատիպ գրառումներ