Հունիսի 24-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռեյչլ Քուքը, ԹՊԻՀ-ի ներկայացուցիչներն ու ՆԳ նախարարության ղեկավարությունն այցելել են Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։
Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։
Նոր վարչական համալիրը հագեցած է լինելու գերժամանակակից սարքավորումներով, կահավորանքով ու պայմաններով՝ պատրաստ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։
Համալիրն ունի մարզասրահ, լողավազան, հանգստի սենյակներ, որոնք համապատասխանում են միջազգային չափորոշիչներին։
Ներքին գործերի նախարարն ու հյուրերը ծանոթացնել են նաև ընթացիկ փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, եղել են Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի ու ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական բողոքների ընդունման հատվածներում, Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական շենքում, ավտոտնտեսությունում, մարզական համալիրում, հրաձգարանում։
Պատվիրակությունը բարձր է գնահատել կատարված աշխատանքը, որն ավարտական փուլում է:
Ներքին գործերի նախարարը շինաշխատանքների ընթացքի վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ։