Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։
Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացմանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառությունը։
Բանաձևում ընդգծվել է, որ չնայած անվտանգային մարտահրավերներին և բարդ միջազգային միջավայրին՝ Հայաստանը շարունակում է բարեփոխումների հավակնոտ օրակարգը։
Վեհաժողովը բարձր է գնահատել նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում իշխանությունների ցուցաբերած վճռականությունը, ինչի վկայումն են նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումները։
Բանաձևում նշվում է, որ Վեհաժողղովը հետևողական է լինելու Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրից բխող համագործակցության նկատմամբ, որի շրջանակում կարևորվում են նաև արդարադատության համակարգի բարեփոխումները։