2024 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1300 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել են 227 կարգապահական տույժեր, մասնավորապես՝
Ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ 213, այդ թվում՝
– հայտարարվել է «Նկատողություն»` 94,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 40,
– պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 56,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 19։
Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ՝ 10, այդ թվում՝
– հայտարարվել է «Նկատողություն»` 6,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 2,
– հիմնական աշխատավարձն իջեցվել է մինչև 20 տոկոսով՝ 1,
– ծառայությունը դադարեցվել է՝ 1:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ՝ 4, այդ թվում՝
– հայտարարվել է «Նախազգուշացում»` 2,
– հայտարարվել է «Նկատողություն»` 2։
ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստված և նախաքննական մարմիններ ուղարկված 20 ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել են 19 քրեական վարույթներ, որոնցից՝
2-ը կարճվել են,
12-ը գտնվում են նախաքննության փուլում,
1-ը միացվել է,
4-ն ուղարկվել են դատարան և դատաքննության փուլում են։
Դրանք պարունակել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական անփութության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, վստահված գույքի հափշտակության, խարդախության, շորթման, պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներ։
2024 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 18 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 16 նյութ:
Քննարկման արդյունքներով՝ ներքին գործերի նախարարի և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 17 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 16-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։ Միաժամանակ, ոստիկանության 1 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը դադարեցվել է: