Սիրելի՛ երիտասարդներ,
Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաև ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է մասնակցելու 2024-2026 թթ․ բարեփոխումների ռազմավարական ծրագրի հանրային քննարկմանը։ Հանդիպումը վարելու է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Քննարկումը հնարավորություն է ձեր ձայնը լսելի դարձնելու, առաջարկություններով հանդես գալու և Նախարարության զարգացման տեսլականի շրջանակում ձեր կարևոր ներդրումն ունենալու համար։
Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը 14.30-ին, Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում։ Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 596790 հեռախոսահամարին կամ գրել հաղորդագրություն mia@gov.am էլեկտրոնային փոստին
Սիրելի՛ երիտասարդներ,
Դիմում ենք հենց ձեզ և ակնկալում ձեր ակտիվ ներգրավածությունը՝ ավելի նպատակային ու թիրախավորված գործելու, առկա խնդիրները համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու ուղղությամբ։