«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն անդրադարձել է Հայաստանի սեյսմիկ ֆոնին, վերջին շրջանում տարածաշրջանում գրանցված երկրաշարժերին:
ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ երկրաշարժերի թեման միշտ արդիական է և կարևոր, քանի որ Հայաստանը համարվում է սեյսմոակտիվ երկիր։
Սոս Մարգարյանը ներկայացրել է՝
• սեյսմիկ ռիսկի տեսանկյունից ո՞ր շրջաններն են Հայաստանում համարվում առավել վտանգավոր,
• որքանո՞վ է պաշտպանված Երևանը, որո՞նք են բնակֆոնդի հետ կապված ռիսկերը, աշխարհում առկա բնակֆոնդի թարմացման մոտեցումները,
• տարածաշրջանի սեյսմոակտիվ իրավիճակը, և երկրաշարժերի կրկնելիության հաճախականությունը։
Բնակչության իրազեկման կարևորության առումով Սոս Մարգարյանը նշել է՝ ՊՈԱԿ-ի խնդիրներից է բնակչությանը երկրաշարժերից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումը։ Աշխատանքներ են տարվում նաև դպրոցներում ու մանկապարտեզներում․ յուրաքանչյուր տարիքային խմբի համար առկա է հասկանալի մեթոդաբանություն, որպեսզի երեխաները ճիշտ ընկալեն պաշտպանության կանոնները։