Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունների պետերը, նախարարության իրավասու ստորաբաժանումների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև մասնավոր պահնորդական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են ներառական ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ներկայացրել նկատառումներ ինչպես նախարարության կողմից նախապատրաստված՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթի, այնպես էլ ոլորտի զարգացմանը խոչընդոտող այլ խնդիրների վերաբերյալ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մասնավոր պահնորդական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները մեկշաբաթյա ժամկետում ՆԳՆ ներկայացնեն առարկայական և հիմնավորված առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն օրենսդրական նախագծերի փաթեթի լրամշակման գործընթացում։